Նովգորոդի մարզում 30 ավտոմեքենայի մասնակցությ...

Նովգորոդի մարզում բախվել է 30 մեքենա, չորս մարդ զոհվել է, այդ թվում՝ երեխա, դադարեցվել է դեպի Մոսկվա երթևեկությունը, Telegram ալիքում հայտնել է ճանապարհային ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 14.45-ին:

«Նովգորոդի մարզում՝ 526-րդ կիլոմետրում, տեղի է ունեցել վթար, որին մասնակցել է մոտ 30 ավտոմեքենա, արգելափակվել է երթևեկությունը դեպի Մոսկվա, ավտովթարի հետևանքով չորս մարդ մահացել է, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Զոհերի մասին տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են պետավտոտեսչության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և քննչական խումբը։