Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը կհեռանա

Politik.am-ի տեղեկությունների համաձայն Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է գրել։ 

Վարչական շրջանի ղեկավարն, ըստ մեր աղբյուրների, չի կարողանում համայնքի առաջ ծառացած խնդիրներին լուծում տալ և հաճախ է համայնքի բնակիչների հետ խնդիրներ ունենում։

Հովհաննես Մանուկյանի հեռացման մասին գուցե հայտարարվի ընտրություններից հետո, որպեսզի ավելորդ լարվածության առիթ չդառնա և իշխանությունները կարողանան Երևանի ամենամեծ վարչական շրջանում ընտրական գործընթացը նորմալ հունով տանել։