Նոր մանրամասներ՝ Երևանում կրակոցներով դետեկտի...

Հունիսի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, ով նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետև տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:

Երեկ՝ Արին Բերդի և Մանթաշյան փողոցներում իրականացվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը:

Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: