Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով...

Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրն առավոտյան կլինի Հայաստանում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ մահացած 4 երեխաների հայրը ցանկացել է Ուկրաինայից Հայաստան վերադառնալ, բայց օդանավակայանում ձերբակալվել է, որովհետև շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը։

Նա խնդրել էր, որպեսզի իրեն թողնեն, որ վերադառնա ու մասնակցի մոր և երեխաների հուղարկավորությանը: