Նոր ատոմակայանը պատրաստ կլինի 2036-2040 թվակա...

ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ մեր էներգետիկան ռուսական է։

«Տարբեր կապիտալով ընկերություններ հիմա աշխատանքներ են տանում։ Քանի որ խորհրդային ժամանակաշրջանում է ատոմակայանը կառուցվել, մասնագետներն էլ դպրոցն անցել են այդ ժամանակաշրջնում։ Ունենք մասնագետներ, որոնք հենց բացման ժամանակներից աշխատում են ատոմակայանում և բավականին պրոֆեսիոնալ են», - լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև ավելացրեց, որ տարբեր խոշոր ատոմակայանների հետ վերապատրաստման աշխատանքներ են տարվում և մեր մասնագետներն այնտեղ վերապատրաստվում են.«Հիմա ուսումնասիրություններ են գնում ռուսական, ամերիկյան, առաջիկայում նաև կորեական ու ֆրանսիական դիզայնի ռեակտորների հնարավոր ընտրության շուրջ»։