Նոր անդամները ապակայունացնելու են ԵՄ-ն․ Պեսկո...

Ակնհայտ է, որ Ուկրաինան ու Մոլդովան չունեն այնպիսի ցուցանիշներ, որ ԵՄ անդամ դառնան, կառույցում այդ երկրներին ընդգրկելը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ԵՄ-ն այսպիսով ցույց է տալիս, որ աջակցում է այդ երկրներին, բայց ԵՄ-ի նման նոր անդամներն, անկասկած, ապակայունացնելու են կառույցը։ Եվ քանի որ մենք ԵՄ-ի հետ նույն՝ եվրոպական մայրցամաքում ենք գտնվում, մեզ դա չի կարող չհետաքրքրել, այդ պատճառով էլ մենք ուշադիր հետևում ենք գործընթացին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ-ն որպես քաղաքական գործիք է օգտագործում՝ այդ թվում նաև նրա համար, որ այդ երկրներին հաակադրի Ռուսաստանի դեմ։