Նման բան չկա, սուտ է․ Փարամազյանը իրեն դանակա...

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մամուլում լուրեր են տարածվում է, թե Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մի քանի օր առաջ իբրեւ դանակահարել են ԶՊՄԿ-ի գործադուլավորները։ «Նման բան չկա, սուտ է։ Ես աշխատանքի եմ գնում։ Մենք ունենք մամուլի բաժին, կեղծ լուրը տարածող լրատվամիջոցը կարող էր ճշտել լուրի իսկությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Փարամազյանը։ 

Ներքին գործերի նախարարությունից էլ հերքեցին․ «Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման ահազանգ էլ չի եղել»։