Նիկոլը ուղիղ հայտարարեց, որ իրեն պարտությունը...

Նիկոլը ուղիղ հայտարարեց, որ իրեն պարտությունը պետք էր իր իշխանությունը պահելու համար։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Փաշինյանին այդ պարտությունը, այսինքն ՀՀ կործանումը պետք է իրա վերարտադրությունն ապահովելու համար։ 

ՀՀ պարտությունից մենակ թուրքերն են ոգևորվում և դա որպես հաղթանակ ամրագրում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը դա իր համար անկախության, ինքնիշխանության ճանապարհ ա ամրագրել, դա իր համար վերարտադրության միակ ճանապարհն ա եղել։ Մենք այսքան ժամանակ փորձում ենք հիմնավորել, որ Հայաստանի հետ կատարվածը ոչ թե աշխարհաքաղաքական ծանր իրադրություն է, որը պարբերաբար տարբեր տասնամյակների ընթացքում ՀՀ-ն դրան բախվել է, ոչ թե ինչ-որ գերտերությունների, բարեկամների, կամ ոչ այդքան բարեկամների գործողությունների արդյունք է, այլ մի մարդու գործողության արդյունք ա։ Դա Նիկոլի դավաճանության արդյունքն ա»,- ասաց նա։    

Մանրամասն՝ տեսանյութում