2018 թվականի իշխանափոխությունը Արցախյան ազատամարտում արձանագրված հաղթանակից առավել կարևոր համարող Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ ԵԿՄ-ն սթափության կոչ է անում.«ՀՀ ԵԿՄ վարչությունը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին՝ ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում»,-ասված է հաղորդագրության տեքստում։
ԵԿՄ վարչությունն ընդգծել է՝ պետք է սթափվել, քանի որ հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով։
Սթափության կոչ է անում մի կառույց, որի ղեկավարը ոչ միայն պատերազմին չհասցրեց մասնակցել, այլև խայտառակ պարտությունից հետո կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ Մարտի 1-ի խայտառակ հանրահավաքով ընդծեց, որ պարտությունը իրենց որևէ բան չի սովորցրել՝ իրենք պատրաստ են զոհել Հայաստանի և հայության բոլոր շահերը, միայն թե մնան իրենց զբաղեցրած աթոռներին նստած:
Սասուն Միքայելյանն այլևս նախկին ազատամարտիկի հեղինակությունն ու քաշը չունի, որ իր ղեկավարած կառույցը որևէ մեկին սթափության կոչ անի: Նա հիմա Նիկոլի Սասունն է և լավագույն դեպքում հենց ինքը պետք է սթափվի, հեռանա ԵԿՄ-ից, վայր դնի մանդատը ու սպասի արդար դատավարության, որն անպայման լինելու է:



