Նիկոլայ Բաղդասարյանը չի մասնակցելու ընտրությո...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ», - իր ֆեյսբուքյան էջում նշել է Նիկոլայ Բաղդասարյանը։