
1․ Հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
Սո՛ւտ է։
Թուրքիան բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշել ու քաշում։ Դրանց մի մասը կատարվել ու գերակատարվել են (Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին), մյուս մասը կատարման փուլում են։
2․ Փաշինյանն ու Ալիևը ուղիղ բանակցություններ վարում՝ առանց միջնորդների։
Սո՛ւտ է։
Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն ունի գաղափարական և գլոբալ միջնորդ ի դեմս ԱՄՆ–ի։ Կա նաև «գետնի վրա» միջնորդ, որն ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցն է՝ Թուրքիան։
3․ Փաշինյանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և փոխարենն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» ու պայքարում ՀՀ ինքնիշխանության համար։
Սո՛ւտ է։
Փաշինյանը Թուրքիայում կողմ արտահայտվեց թուրանական նախագծին, իսկ նրա չինովնիկը Փաշինյան–Ալիև բանակցությունների հետո խոսեց Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանին կապող ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին։ Դա «թարգմաանաբար» նշանակում է, որ Հայաստանն այս ամենի կյանքի կոչման դեպքում կկորցնի ինքնիշխանությունն այդ տարածում և այն գործնականում կվերահսկվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի նախագծի՝ այդ ճանապարհի 30 տոկոս վերահսկողությունը կմնա ՀՀ–ին, իսկ 70 տոկոսը կվերահսկեն ամերիկացիները, որոնք կհանձնեն այն «անկախ» կառույցի։ Այդ «անկախների» դերին հավակնում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Փաշինյանը Թուրքիայում ու Աբու Դաբիում հենց այդ թեմաներն էր բանակցում։
2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում թուրանական նախագիծն է քննարկվել։ Այդ նախագծի իրագործման և ՌԴ–ին մեր տարածաշրջանից դուրս մղման համար էլ Արցախը Նիկոլը, Բայդենի, Մակրոնի, Միշելի, քավորոությամբ հանձնեց Ադրբեջանին։ Հիմա էլ աշխարհաքաղաքական զոհասեղանին ամբողջ Հայաստանն է դրված։ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը մեծագույն բլեֆ է։
․․․․․․․․․․․․․
Նիկոլական ստերին և պատերազմաբեր ծրագրերին պետք է հակադրել իրական խաղաղության մոտեցումը, որի անկյունաքարային կետերից պետք է լինեն՝
1. հայ–ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն ռուսական միջնորդությամբ․ առանց միջնորդի ու երաշխավորի Հայաստանը մշտական զիջողի դերում է լինելու,
2. հայ–թուրքական հարաբերությունները պետք է առավելագույնս տարանջատել հայ–ադրբեջանականից, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օպտիմալ հարթակը 3+3 ձևաչափի շրջանակներում կարող է լինել, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը հնարավոր է բալանսավորել Իրանով և Ռուսաստանով։
Մնացած դետալների մասին բազմիցս ենք խոսել։ Սրանք բազայիններն են։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից