Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նորիկ Ամի...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նորիկ Ամիրխանյանին Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Նորիկ Ամիրխանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերին։