Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորը...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Նիկուշոր Դանին։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի վարչապետը։