Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է որակում Հայաստան...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ անկեղծ են: Փաշինյանը նման կարծիք հայտնեց մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ են, ես ճգնաժամ չեմ տեսնում:  Մենք խոսում ենք, քննարկում ենք, և մենք ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասը օբյեկտիվ են: Այդ խնդիրները սուբյեկտիվ չեն, որ հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենան:  Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»,- ասաց Փաշինյանը: