Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ երբ մարմինները դուրս բերենք դաշտից ու այդ գործը ավարտենք, նման որոշում կկայացնենք։ Այս մասին ասօր Ազգային ժողովում անդրադառնալով հարցին, թե արդյոք չեն ցանկանում համազգային սգո օր հայտարարել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումներին, վարչապետը նշեց, որ երկու անգամ հրավիրել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին, ներկայացրել, թե ինչ պրոցես է գնում. «Բայց ինչ որ պահից էդ դադարեցրել եմ, որովհետև ինչ որ պահից պրոցեսները այնքան արագ սկսեցին զարգանալ, որ ես հասկացա, որ մարդկանց մինչև հրավիրեմ, մինչև պատմեմ ինչ է տեղի ունենում, իրենք գնան 1-1.5 ժամվա ընթացքում կարող է այնպես փոխվել, որ ուղղակի ես չեմ կարող ժամը մեկ, երեք ժամը մեկ հրավիրել, ասել մի բան, իմանալով, որ դա արդեն էականորեն փոխված է լինում»,- ասաց վարչապետը։



