Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և վեց նախարար նշա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Միաժամանակ վարչապետն առաջարկել է վեց նախարար նշանակել։ Այսպես՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել Առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ Արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ ԿԳՄՍ, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի։

Տեղեկությունը փոխանցեց  ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների։