Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգա...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում:

Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին: