Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ու...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,- նշված է հաղորդագրությունում: