Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում աշխարհի ամենաա...

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերլուծությունը կատարել է «Twiplomacy» միջազգային կայքը:

«Աշխարհի առաջնորդները «Ֆեյսբուքում»» վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվում հենց այդ ցուցանիշներին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի անմիջական կապը դուր է գալիս հետևորդներին, և նա հայտնվել է ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող առաջնորդների տասնյակում»,-նշված է հոդվածում:

niklol

Ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող ղեկավարների ցուցակը գլխավորում է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, նրան հաջորդում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջը, Կամբոջայի վարչապետ Սամդեխ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: