Նիկոլ Փաշինյանը երևի համարում է, որ ինքը Քրիս...

Ինչքան ընդդիմադիր միավորների միջև քիչ լինի փոխադարձ հրաձգությունը, այնքան լավ է լինելու ընդհանուր արդյունքը: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր մոտ մի խնդիր կա․ ընտրությունների ժամանակ քաղաքական միավորները փորձում են կամ մտածում են, որ կարող են բոլոր շերտերից ինչ-որ ձայներ կորզել։ Դժվար է, դու պետք է հստակ քո էլեկտորատի բնութագիրը ունենաս և հասկանաս, որ քո տեսակը, քո անցած ճանապարհը, քո ծրագրերը ավելի շատ էլեկտորատիվ որ զանգվածին կարող են հրապուրել։  Այդ դեպքում ինստիտուցիոնալ, ավելի մասնագիտական առումով հնարավոր է տարանջատել իրարից։ Մենք փորձում ենք նաև դա անել այսօր։

Ես հասկանում եմ որ Նիկոլ Փաշինյան պաշտող մարդկանցից մենք մեկ ձայն չենք բերելու այստեղ։ Չի լինելու։ Անիմաստ է աշխատել այդ հատվածի վրա։

Նիկոլ Փաշինյանը ինքը համարեց, որ ինքը այն մարդն է, որը կարող է կապիտալ վերանորոգել հայ ժողովրդին: Երևի համարում է, որ Քրիստոսի զապասկեն է։ Ես չգիտեմ, բայց նման նման մի բան եմ ես տեսնում։ Կապրեմոնտ է անում հայ ժողովրդին: Սա այն հարցն է, որը բավական լայն համագործակցության իսկապես դաշտ է բացում ուրիշների համար, որովհետև Հայաստանի պատմության մեջ ոչ մեկը, նորագույն պատմության մեջ ոչ մեկը նման նախաձեռնություններով հանդես չի եկել: Ես չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը ժողովրդի աջակցություն ունի: Հաստատ չունի։ Պատմական Հայաստանը այսօրվա Հայաստանի օրգանիկ շարունակությունն է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։