Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: