Ըստ շրջանառվող տեղեկությունների, այսօր՝ նոյեմբերի 16-ին, սպասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպում ունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Մինչ վարչապետի հետ հանդիպումը Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպում է անցկացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ վարչապետի՝ նախօրեին արած գրառումից հետո իմքայլական որոշ պատգամավորներ հայտարարեցին խմբակցությունից դուրս գալու մասին:
***
Այժմ ընթանում է ԱԺ նիստ։ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է իր թիմակիցների հարցեին։ Նիստին չեն մասնակցում ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։



