Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:
«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - ասաց վարչապետը:
Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել:
«Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», - հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:



