
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը գրում է․
Գյումրու ընտրությունների հետ կապված ՔՊ-ի վոժդը ընկել է անկումային տրամադրությունների մեջ, մեղադրել չի լինի, Գյումրիում տիրող հանրային տրամադրությունները ՔՊ-ին սև ապագա են խոստանում։
ՔՊ-ի վարկանիշը խորտակված է, բնականաբար իր հետ խորտակում է Գյումրու ՔՊ-ի թեկնածուին։ Այդ պատճառով փորձում են Գյումրիում նույնությամբ կրկնել Երևանի սցենարը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փորձում Ավինյան Տիգրանին տարանջատել ՔՊ-ից, ասում էին Ավինյան Տիգրանը ՔՊ է, բայց այդքան էլ ՔՊ չէ, համ ՔՊ է, համ ՔՊ չէ, հայացքի մեջ էլ ՔՊ-ական արտահայտված կայծեր չկան և այլն։ Մի խոսքով, երևանցիների ուղեղներն էին լվանում, թե հասկացանք, որ ՔՊ-ից զզված եք, բայց գոնե Ավինյան Տիգրանին ընտրեք, մարդը գոնե, ի տարբերություն իր վոժդի, թրաշված է։ Բայց եղավ այն, ինչ եղավ՝ ՔՊ-ն պարտվեց Երևանում, բայց անասնագողության ու ընդդիմադիր խաղեր տվեղ, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ավագանիների միջոցով մի կերպ Տիգրանին քաղաքապետ կարգեցին։
Նույնը փորձում են Գյումրիում կիրառել։ ՔՊ-ն դառել է բացասական պիտակ՝ ում վրա կպցնես, խորտակվելու է։ Հիմա ՔՊ-ի պիտակը կպցրել են Սարիկ Մինասյանի վրա, բայց տակից խաղեր են տալիս, թե բա ինքը ՔՊ-ական է, բայց համ էլ ՔՊ-ական չէ, ՔՊ-ական է, բայց մարդու չասեք՝ գյումրեցիների ականջը չընկնի։ Մի խոսքով, խառն են՝ չեն հասկանում՝ իրենց թեկնածուին ինչ դեմքով ներկայացնեն, որ համ ՔՊ լինի, համ էլ չերևա, որ ՔՊ է։
Բայց չի ստացվում, գյումրեցիները արդեն ֆիքսել են ՔՊ-ին էլ, թեկնածուին էլ։ Մյուս կողմից էլ հենց ՔՊ-ի Սարիկ Մինասյանը նիկոլական խաղերի սցենարի հերն անիծում է՝ Նիկոլից ավելի Նիկոլ հայտարարություններով անելով։
Նիկոլի երևանյան սցենարի կրկնության մյուս բաղկացուցիչ մասը Արամ Զավենիչին, Եվրաքվե անունով վերաբրենդավորելով, Գյումրի ուղարկելն է։ Սա իր եվրաթայֆին, արմանբաբաջանյանախառը, հավաքել եկել է Գյումրի, որ իշխանությանը այլընտրանք ձևանալով, դերասանություն անելով, գյումրեցիներից քվե փախցնի ու ավագանիում հայտնվելուց հետո լծվի ՔՊ-ականների հետ կոալիցա կազմելու գործին։
Մի խոսքով, ամեն ինչ անեն, որ ՔՊ-ի թեկնածուին մի կերպ քաղաքապետ կարգեն։ Բայց մի փոքր նրբություն կա՝ նիկոլական սցենարը արդեն բացահայտվել է Երևանում, ու բոլորը տեսել են, թե Արամ Զավենիչը ինչպես խուրդեց իրեն վստահված քվեները, ինչպես Ավինյանին Երևանի քաղաքապետ կարգեցին ու ամենակարևորը, թե ինչ ՔՊ-ական աղետ բերեցին երևանցիների գլխին։
Այս սցենարը գյումրեցիների աչքի առաջ է, ու, դատելով հանրային տրամադրություններից, գյումրեցիները քաղաքական այդ կրկեսը մերժելու են մինչև վարդապետի խազը։ Իմիջիայլոց, Զավենիչի հետ Գյումրի հյուրախաղերի է գործուղվել եվրաասպետ Խզմալյան Տիգրանը, որը մի ամիս առաջ գյումրեցիներին Սև ծովի ափերից գաղթած քոչվոր էր ասում։ Համոզված եմ, որ գյումրեցիները քաղաքական քոչվորների թատերախմբին համապատասխան ուղղությամբ կուղարկեն։ Ի դեպ, Թուրքիայի սահմանը Գյումրուն շատ մոտ է։
ՔՊ-ի ու յուր թեկնածուի վիճակը շարունակում է ճգնաժամ ապրել, նրանց չեն օգնելու աճպարարությունն ու քաղաքական թափառաշրջիկների խմբերը։