Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քր...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին NEWS.am–ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ տեղեկություն կտրամադրեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ու՞մ մասին է խոսքը։