Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն ընդունել է նաև Ա...

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ևս ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ պատրաստակամություն հայտնելով յուրաքանչյուր ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին 23 դոլար նվիրաբերել: Ալեքսիս Օհանյանն այդ մասին հայտնել է իր թվիթերյան էջում։

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան», - մասնավորապես գրել է ամերիկահայ գործարարը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի մարտահրավերն ընդունել էր նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը: