Որպես իրավապաշտպան՝ խստորեն դատապարտում եմ Ն.Փաշինյանի վերջին գրառումը. այն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն մելիքյանը:
«ՀԳ. Հարգելի քաղաքական ուժեր, հարգելի 17: Դուք վերջին պահին փորձում էիք պատասխանատվություն ստանձնել ու փոխել ընթացքը ազգային աղետի։ Խնդրում եմ, նորից ստանձնեք պատասխանատվություն, խոսեք մարդկանց հետ, փորձեք դադարեցնել այս մղձավանջը, փորձեք վերականգնել Սահմանադրական կարգը»,-նշել է նա:



