Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գոր...

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ապրիլի 5-ին լրագրողները ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որ նա ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու:

«Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա:

Վանեցյանը հայտնեց, որ քրգործի վարույթը գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե: