Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ. Արթուր Վանեցյա...
«Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ», հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ: Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է», - ասված է Վանեցյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը շարունակելու է լինել արյունոտ, ցավոտ, զոհաշատ:

«Իմ խորին ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված երիտասարդի ընտանիքին:
 
Հիշե՛ք, ժողովու՛րդ, Նիկոլը դարձել է պատերազմի, մահվան, պատվազրկության խորհրդանիշը և հոմանիշը: Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ: Հայաստանին խաղաղություն կբերի միայն պատիվ ունեցող ղեկավարությունը:

Նիկո՛լ, դու այդպես էլ կանգ չառար, բայց ես պնդում եմ, որ մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր հայրենքի սահմաններից դուրս, իսկ քեզ կանգնեցնելու ենք օրենքի, ժողովրդի և Աստծո դատաստանի առջև», - հայտարարել է Վանեցյանը։