Նիգերիայում ԱԹՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել...

Նիգերիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևմտյան Կադունայի նահանգում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի, 60-ից ավելի մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը։

«Գործակալության ներկայացուցչությունը հյուսիս-արևմտյան տարածաշրջանում տեղի իշխանություններից ստացել է տեղեկատվություն, որ այս պահին թաղված է 85 դի, մինչդեռ (խմբ․՝ այլ զոհվածների կամ տուժածների) որոնումները դեռ շարունակվում են», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 66 մարդ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ։