ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը այցելել են կրթահամալիրԱպրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում են գտնվում պարեկային ծառայության ընդունելության փուլին առնչվող բոլոր հարցերը, որոնք թույլ կտան հընթացս բարելավել ընդունելության և հետագա փուլերում առկա ընթացակարգերը։



