Լրահոս
-
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին
Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ ՀՀ անվտանգու...
-
Ժամը 8-ի դրությամբ՝ Ադրբեջանը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղություններով կիրառել տարբեր զինատեսակներ․ ՊՆ
Առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային...
-
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ «Վնասի չափը դեռ պարզ չէ։ Հ.Գ. Այս պահին գնդակո...
-
Նիկոլն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն․ Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է․ Սրան-նրան դիմելը ժամանակավոր և ձևական բնույթ է կրելու: Այդպես է լինելու, որովհետև, ըստ իս, Նիկոլն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն : Նիկոլի ու իր խունտայի համար նորություն չէր, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սադրանքի է դիմ...
-
Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդու...
-
ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Ինչպես մենք վաղուց արդեն հստակեցրել ենք, հակամ...
-
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ...
-
Սա ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա, ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները․ Ադամ Շիֆ
Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրէջում գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Սա հրադադարի կոպտագույն խախտում է և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պ...
-
Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են. Ռենո Մուսելիե
Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն Թվիթերումգրել է, որ Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են։ «Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,- հ...
-
Ժամը 05.00-ի դրությամբ հակառակորդը շարունակում է մի քանի ուղղությունով կիրառել հրետանի, ականետներ, ԱԹՍ–ներ․ ՊՆ
Ժամը 05.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ «Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արդանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍն...

