Նեթանյահուն դատապարտել է մի քանի երկրների կող...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է մի քանի երկրների կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը։

Այս մասին հայտնում է Times of Israel-ը։. 

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորք մեկնելուց առաջ խոստացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր առաջիկա ելույթում դատապարտել Արևմտյան երկրների առաջնորդներին, որոնք ճանաչել են Պաղեստինի Պետությունը։ 

Նա նաև նշել է, որ Թրամփի հետ կքննարկեն Գազայի պատերազմի, Իրանի հետ Իսրայելի 12-օրյա պատերազմի և այլ ռազմական հակամարտությունների վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները։ 

Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել են Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին: Մինչ այդ սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինի Պետությունը: