Նեդ Փրայս. ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Փաշ...

ԱՄՆ պետդեպարտամենը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները Բրյուսելում։ Այս մասին իր Թվիթերում գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

 «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս Բրյուսելում կայացած հանդիպումը։ Մենք վճռականապես սատարում ենք մասնակցությունն ուղղակի բանակցություններին՝ տարածաշրջանում ապագայում խաղաղության հաստատման համար»,- գրում է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։