Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպք...

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից  գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով):  

Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։ 

Կիմա Ավդալյանը նշել է, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։