Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել։ Ինչպես հունվարի 20-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, վիրահատությունը բարեհաջող է անցել։ 82-ամյա քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախկին ղեկավարը հոսպիտալացվել է: