2025 թվականին ռուսական նավթավերամշակման գործարաններում նավթի մղումը իջել է վերջին 15 տարվա նվազագույն մակարդակին՝ հասնելով 228,34 միլիոն տոննայի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Հիմնական պատճառը տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած չպլանավորված կանգառներն ու վերանորոգումներն են։ Մատակարարումների կրճատումը նույնպես ազդել է վերամշակման ծավալների վրա, որոնք 2025 թվականին նվազել են 1.7%-ով։ Արդյունաբերությունը կանխատեսում է, որ վառելիքի արտադրությունը կմնա ցածր մակարդակի վրա՝ վերամշակման գործարանների հետագա կանգառների ռիսկի և հզորությունների ավելացման թույլ խթանների պայմաններում։
2025 թվականի արդյունքներով ՌԴ գործարաններ նավթի խողովակաշարային մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 1,6%-ով՝ հասնելով 228,34 միլիոն տոննայի կամ օրական 625,6 հազար տոննայի։ Բեռնառաքումները կրճատվել են՝ հասնելով 2010 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։ Մատակարարումների անկումը վերլուծաբանները կապում են նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) արտապլանային վերանորոգումների հետ, որոնք հաջորդել են 2025 թվականի երկրորդ կեսին տեղի ունեցած «արտաքին ներգործությունների շարքին։
2025 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նավթավերամշակման գործարաններում ընդհանուր առմամբ մուտք է գործել 85,9 միլիոն տոննա նավթ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 90 միլիոն տոննայի դիմաց։ Հենց այս ժամանակահատվածում են գրանցվել ռուսական ՆՎԳ-ներում տեղի ունեցած միջադեպերի մեծ մասը։



