Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Խավիեր Բեթելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն համերաշխություն է անդամ երկրների միջև, այլ այն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեթելն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել և մտքեր փոխանակել իմ գործընկերներից շատերի հետ:
ՆԱՏՕ նշանակում է համերաշխություն անդամ երկրների միջև, բայց այն նաև ստեղծված է գործընկերների միջև բարեկամությամբ», - նշված է Խավիեր Բեթելի գրառման մեջ։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից, որոնցից մեկում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։



