
ՆԱՏՕ-ն Լեհաստանի տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումը չի դիտարկում որպես հարձակում։ Այս մասին չորեքշաբթի օրը Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը՝ հավելելով, որ նախնական տվյալները վկայում են վեցից տասը ռուսական անօդաչու թռչող սարքերի միտումնավոր ներխուժման մասին։ «Սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հարձակվեցին դաշնակիցների օդային տարածքի վրա, ինչը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի Patriot ՀՕՊ համակարգերը ռադարներով հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերը, բայց չեն գործարկել դրանք։ Աղբյուրի խոսքով՝ գիշերային գործողությանը մասնակցել են լեհական F-16 կործանիչները, հոլանդական F-35-ները, իտալական Awacs հետախուզական ինքնաթիռները և ՆԱՏՕ-ի կողմից համատեղ շահագործվող լիցքավորող ինքնաթիռները։
Ավելի վաղ Լեհաստանը Ռուսաստանին մեղադրել էր իր օդային տարածքի «աննախադեպ» խախտման մեջ՝ Ուկրաինայի տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելիս։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Լեհաստանի օդային տարածքի խախտմանը ի պատասխան Վարշավայի քայլերի մասին։