ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կողմ է Ուկրա...

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը տեղի է ունենում Սոֆիայում, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել եզրափակիչ հռչակագրի փոփոխությանը, որը թույլ է տալիս Ուկրաինային հարձակվել ռուսական տարածքում գտնվող թիրախների վրա՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի զենքերը: Հեռարձակումն իրականացվել է Բուլղարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Հռչակագրում նշվում է, որ Ուկրաինային թույլատրվում է հարձակվել Ռուսաստանի տարածքում «օրինական թիրախների» վրա․ ինը երկրների ներկայացուցիչներ չեն աջակցել այդ նախաձեռնությանը։ 

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցում են շուրջ 400 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի երկրներից և կազմակերպության 25 գործընկեր երկրներից։ Ֆորումի ծրագիրը ներառում է պաշտպանության և անվտանգության հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինային աջակցության և հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթությունների վրա։