Նախօրերին առևանգել են Ֆրանսիայի հրապարակում ա...

Նախօրերին առեւանգել են Երեւանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որեւէ մեկը մասնակցություն է ունեցել դրան։ Գողերն էլ վախենում են այդ մասին հրապարկային հայտարարել։

Արցախի պետական դրոշը շարունակվելու է ծածանվել Երեւանի կենտրոնում եւ առաջիկա ժամերին այն կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։

Արցախը հավերժ է»։