ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն մեկնել Ստեփանակերտից, այս թեմայով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԼՂ նախկին ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրին։
«Բոլոր երեք նախկին ղեկավարները Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ գտնվում են Ստեփանակերտում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- հայտնել Է զրուցակիցը ։