Նախարարը «օրենքով գողերին» պատժող օրենքի նախա...

Այս նախագծերով անդրադառնում ենք հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող արարքների։

Այս մասին այսօր, Աժ-ում, Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախագծով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական հեղինակության տալու, այդ կարգավիճակը պահպանելու համար, քրեկան հանցամշակույթ ստեղծելու, դրան մասնկաից դարձնելու համար։ Այս արարքի համար նախատեսված է խրախուսական նորմ այն մարդկանց համար, ովքեր իրենց գործողություններով կնպաստեն նման խմբավորումների բացահայտմանը»,-նշեց նախարարաը։