Նախարարը կարծում է, որ իշխող ուժը մեծ վարկանի...

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ասաց, որ որևէ ՀՀ քաղաքացի չունի անվտանգության խնդիր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: «Ես ՀՀ որևէ քաղաքացու անվտանգության խնդիր չեմ տեսնում, մենք ժողովրդավարական երկիր ենք, իրավական երկիր ենք, որևէ խնդիր չկա: Բնական է, որ ԱԱԾ-ն պետք է պաշտպանի երկրի ղեկավարին և այդտեղ որևէ սենսացիա փնտրել պետք չէ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախարարաի համար անհասկանալի է, թե ինչ հիմքով են պնդում, որ այս իշխանությունները կեղծվելու են․«Ցանկացած արտահերթ ընտրության ժամանակ բոլոր անվտանգության միջոցները կապահովվեն, ինչ վերաբերվում է վարչական ռեսուրսի կիրառմանը, դա զավեշտի ժանրից է և առնվազն 2018 թվականից հետո ընտրությունների կեղծման փորձ չի եղել, իշխող ուժը ունի մեծ վարկանիշ, IRI-ի արդունքները փաստում են դրա մասին»,- նշեց նա:

Բադասյանի հավաստմամբ՝ այն, ինչ կատարվում է արտահերթ ընտրությունների շրջանակում, թափանցիկ է, այլ տեղեկություններ պետք է սպասել խմբակցության ղեկավարներից․ «Արտահերթ ընտրությունների հետ կապված այս պրոցեսսը մաքսիմալ թափանցիկ է իրականացվում և հանրությունից որևէ տեղեկություն չի թաքցվում, հրապարակային ասվում է, դրանից բացի նոր ինֆորմացիա պետք է ակնկալել խմբակցության ղեկավարներից»,- ասաց Բադասյանը: