Նախագահը խախտել է Սահմանադրությունը. Վրաստանի...

Վրաստանի Սահմանադրական դատարանը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերաբերյալ որոշում է կայացրել՝ վճռելով, որ նա խախտել է երկրի Սահմանադրությունը։

Խորհրդարանի պատգամավորների՝ նախագահի իմփիչմենտի վերաբերյալ սահմանադրական հայցը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, դեմ է արտահայվել երեքը։ 

Այժմ Վրաստանի խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենտի միջոցով պաշտոնանկ անելու հարցով։

Իմփիչմենտի որոշմանը պետք է կողմ քվեարկի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրվում է՝ իշխող կուսակցությանը չի հաջողվի պաշտոնանկ անել նախագահին։