Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.«Հիմա Հայաստանում մնացել է մեկ պետական ինստիտուտ, դա Նախագահն է։
Իրավիճակներում, երբ սահմանադրությունը կարգավորումներ չունի, Նախագահն իրավունք ունի որոշումներ կայացնել։
- Նախագահը հիմա պետք է կառավարություն նշանակի։
- Ոստիկանությունն ու բանակը պետք է իրավիճակը վերցնեն վերահսկողության տակ ու կարգազանցներին խստագույնս պատժեն, այլ ելք չկա։ Շատ կոշտ միջոցներ պետք է գործադրվել։
- Մարդիկ պետք է փողոցից տուն գնան։
Անիշխանությունն ավելի մեծ վտանգներ է պարունակում, քան այն, ինչը որ ունենք։
Դժվար է, բայց զսպեք ձեր էմոցիաներն, այլ ելք չկա։ Հետո կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»։



