Նաիրա Զոհրաբյանը խոսել է բանակում տեղի ունեցո...

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամվորներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։

Զինծառայողին ինքնասպանության հասցնելը՝

1․ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազտազրկմամբ 3-8 տարի ժամկետով։

2․ Սույն հոդվածի առաջին մասով նախտեսված արարքը, որը կատարվել է ա․մի խումբ անձանց կողմից բ․ պետի, հրամանատարի կողմից, ստորադասի՝ ենթակայի նկատմամբ գ․ միևնույն անձի նկատմամբ պարբերաբար դ․ մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում պատժվում է 5-10 տարի ժամկետով։

3․ Սույն հոդվածով նախատեսված արարքները որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում, պատժվում են ազատզրկմամբ 7-12 տարի ժամկետով։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ բանակում զինվորական ծառայության ժամանակ ինքնասպանությունների վերաբեյալ վիճակագրությունը տխուր է։

«Ցավոք սրտի բանակում թշնամու գնդակիից այսօր շատ ավելի քիչ զինվոր է մահանում, քան բանակում ոչ կանոնկարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում։ Այս խնդիրը լրջագույն կարգավորման անհրաժեշտություն ունի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։