
Վերջին օրերին իշխանության կողմից վերահսկվող մեդիա հարթակներում նկատվում է ակտիվ քարոզչական արշավ՝ ուղղված Հայրենական պատերազմի պատմական նշանակության վերանայմանը։ Պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հայտնվում են ծրագրեր և մեկնաբանություններ, որոնք փորձ են անում խեղաթյուրել այդ պատերազմում հայ ժողովրդի դերը և դրա ազդեցությունը մեր պատմության վրա։
Քարոզչական այս արշավում առանձնանում են մի քանի ակտիվ դերակատարներ՝ Փաշինյանի կնոջ, Աննա Հակոբյանի մտերիմ համարվող Արծրուն Հովհաննիսյանը, իշխանական մեդիայի կանոնավոր դեմքեր Լիլիթ Դալաքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արա Պապյանը և ուրիշներ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս արշավի գլխավոր նախաձեռնողն ու պատվիրատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը դեռ Մոսկվայից անձամբ է հանձնարարել քարոզչական թիմին սկսել լայնածավալ քննարկումներ՝ նպատակ ունենալով նվազեցնել Հայրենական պատերազմի պատմական արժեքը հայ հասարակության ընկալումներում։ Բացի այդ, ըստ շրջանառվող տեղեկատվության, քարոզչության հիմնական թեզերից մեկն այն է, թե իբր ֆաշիստական Գերմանիայի հաղթանակը կարող էր ավելի շահավետ լինել հայ ժողովրդի համար։
Թե ինչով է պայմանավորված նմանօրինակ ուղերձների տարածումը և ինչ է շահում Փաշինյանը, մեր աղբյուրները առայժմ չեն բացահայտում։