Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ներքին գործերի նախարարությունում ներկայացվել է սահմանահատումների վիճակագրությունը։
Այս մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հատկանշական է եղել նաև սահմանահատումների վիճակագրությունը։ Ոլորտի պատասխանատուները բացատրել են, որ չհաշված Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թվականի բացառությունը՝ 2025-ին առաջին անգամն է, որ Հայաստանի քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է, այն էլ՝ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Սա ներկայացվել է որպես միտումների իրական փոփոխություն, քանի որ սահմանահատումների ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30,500, որը նշանակում է, որ Հայաստանում այլևս նոր միգրացիոն իրավիճակ է՝ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է մուտքի ուղղության»,- ասված է հաղորդագրության մեջ։



