Մուստաֆաևի այցի միակ նպատակը սատարումն է այս...

ԵՄ մեր գործընկերները պետք է պարզ հասկանան՝ Հայաստանում լրջագույն խնդիրներ կան։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմավ ակցիայի ընթացքում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Մենք այսօր Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են, ավելին, ճնշումներ են գործադրվում սոցհարթակներում դրված «լայքի» համար։

Այս ամենը իմ խորին համոզմամբ պետք է հասցվի մեր Եվրոպացի գործընկերներին, թեև կարծում եմ, իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային, բայց իրենք պետք է նաև համոզված լինեն, որ ՀՀ քաղաքացիները հաշտ չեն այն իրավիճակի հետ, որ ձևավորվել է Հայաստանում։

Խոսում են հիբրիդային պատերազմի մասին, բայց օրինակ երեկ լսե՞լ եք Արսեն Թորոսյանի երեկվա հայտարարությունը, հիբրիդային պատերազմը հո պոզով-պոչով չի՞ լինում։ ՀՀ իշխանությունները վարում են հակահայկական, հակապետական քաղաքականություն՝ դրա անունը դնելով ժողովրդավաություն։ Ժողովրդավարությունը արտահայտություններով չի, օդից եզրակացություններով չի, դա հստակ գործընթաց է, մինչդեռ մենք տեսնում ենք, թե Հայաստանում իրականում ինչ իրավիճակ է, ու ինչ բռնաճնշումներ են տեղի ունենում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։